Վարակաբանություն
Պայքար մանրէների դեմ
Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները և մյուս բոլոր առարկաները, որոնց հետ հաճախ եք շփվում, անկողնային պարագաները` սպիտակեղենը, սրբիչները, մահճակալի ծածկոցները, բազմոցի բարձիկներըը, նաև անձնական հիգիենայի առարկաները` ատամի խոզանակը, ամանեղենը, թաշկինակները:
Արագ որոշում
-
Լվացեք խոհանոցի, լոգարանի, լուսամուտների բոլոր բռնակներն ու ծորակները: Դրանք մանրէների սիրած վայրն են և ընտանիքի բոլոր անդամներն օրվա մեջ մի քանի անգամ դրանց հետ շփվում են: Մանրէներն այդտեղ կարող են ՙապրել՚ մինչև 48 ժամ: Բռնակները մշակեք հատուկ ախտահանիչ լուծույթով: Այն առարկաները (հեռակառավարման վահանակները, հեռախոսները և այլն), որոնք խորհուրդ չի տրվում այդ լուծույթներով մշակել, հարկ է սպիրտի մեջ թրջած բամբակով սրբել:
-
Հաճախակի փոխեք անկողնային սպիտակեղենը, որովհետև գրիպով հիվանդը հիմնականում անկողնային ռեժիմ է պահպանում: Հարկ է հաճախ փոխել սրբիչները: Դրանք հարկավոր է լվանալ բարձր ջերմաստիճանի ջրով: Չմոռանաք նաև դեկորատիվ բարձիկների, ծածկոցների մասին, եթե դրանք չի կարելի լվանալ, ապա մշակեք ախտահանիչ սփրեյով: Խորհուրդ ենք տալիս լվացքից հետո ախտահանել նաև լվացքի մեքենան:
-
Անձնական հիգիենայի միջոցներ: Հնարավոր է, որ հիվանդի ափսեն և բաժակը լվանում եք սովորականից ավելի երկար, բայց պարզվում է, որ դա այնքան էլ արդյունավետ չէ: Պարզապես այն լվացեք շատ տաք ջրով և ամանների համար նախատեսված հոտուկ օճառով: Հարկ է ուշադիր լինել հատկապես թաշկինակների նկատմամբ, որոնք օգտագործել է հիվանդը: Դրանք չի կարելի թողնել անկողնու մեջ, սեղանի վրա և որտեղ պատահի: Եթե դրանք մեկանգամյա օգտագործման համար են նախատեսված, հարկ է դեն նետել, իսկ կտորից կարվածներն անմիջապես լվանալ: Հիվանդին նաև անհրաժեշտ է ատամի նոր խոզանակ, որը պետք է առանձին տեղում պահել:
Ինչ է անհրաժեշտ ձեռքի տակ ունենալ
-
Ախտահանիչ միջոցներ,
-
բժշկական սպիրտ և բամբակ,
-
լվացքի մեքենա,
-
սպիտակեցնող լուծույթներ:
22.04.2011 Կարդացեք նաև
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
08.11.2024
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
22.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
22.01.2024
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
08.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
17.11.2023
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
05.06.2023
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
19.04.2023
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
14.12.2022
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
01.09.2022
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
10.08.2022
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
03.05.2022
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
17.09.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGrgrZr' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ